ՀԽՍՀ և ՌԴ վաստակավոր արտիստ, դաշնակահար Մարիա Ղամբարյանը պարգևատրվել է Մովսես Խորենացու մեդալով
Այսօրչ` մարտի 30-ին, ՀՀ մշակույթի նախարարությունում տեղի է ունեցել պարգևատրման արարողություն:
Երաժշտարվեստի բնագավառում ունեցած մեծ վաստակի, հայ-ռուսական մշակութային կապերի ամրապնդման գործում ներդրած նշանակալի ավանդի համար դաշնակահար Մարիա Ստեփանի Ղամբարյանը պարգևատրվել է Մովսես Խորենացու մեդալով:
Պարգևը հանձնել է ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: