211652_close_icon
views-count1605 դիտում article-date 13:18 18-11-2019

Հետախուզվողները հայտնաբերվեցին սահմանային անցակետում

Նոյեմբերի 16-ին, ժամը 10.35-ին, Բագրատաշենի սահմանապահ վերահսկողության բաժնից ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել 33-ամյա Վահան Ա.-ն, որը մարտի 11-ից ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 144-րդ հոդվածի (Անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելը, պահելը, օգտագործելը կամ տարածելը) և 254-րդ հոդվածի (Համակարգչային տեղեկատվությանն ապօրինի տիրանալը) 1-ին մասի մեղադրանքով: *** Ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողները նոյեմբերի 17-ին, ժամը 01.35-ին, Բագրատաշենի սահմանային անցակետից բերման են ենթարկել 43-ամյա Մուշեղ Մ.-ին, որը հոկտեմբերի 8-ից հետախուզվում էր ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (Խուլիգանությունը) 2-րդ մասի մեղադրանքով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր