2016 դիտում
17:09 17-11-2019
Զարեհ Սինանյանը մասնակցել է Ուկրաինայի հայ երիտասարդական միության կազմակերպած ֆորումին
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Կիևում մասնակցել է Ուկրաինայի հայ երիտասարդական միության կողմից կազմակերպված ֆորումին:
Ինչպես տեղեկացրին Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակից, հանձնակատարը կարևորել է սփյուռքում ծավալով ամենաամեծ չորրոդ հայկական համայնքի նման ակտիվությունը և նախաձեռնողականությունը: «Ներկայացնելով Հայաստան-սփյուռք գործակցության այսօրվա օրակարգը՝ Զարեհ Սինանյանը նշեց, որ հիմա ամբողջ աշխատանքն ուղղված է հզոր Հայաստան-ուժեղ սփյուռք գաղափարի իրագործմանը: «Առանց ամուր պետության՝ մենք չենք կարող ունենալ միասնական սփյուռք: Հայ ինքնության պահպանման միակ ճանապարհն անցնում է Հայաստանով, սակայն սփյուռքահայերը, մասնավորապես՝ երիտասարդական շրջանակները պետք է ցանկանան ասոցացվել հայրենիքի հետ: Դա կարող է լինել մեկ դեպքում, եթե այդ հայրենիքը լինի կայացած և հզոր»,-ընդգծեց հանձնակատարը:
Խոսելով հայրենադարձության մասին՝ սփյուռքի հետ աշխատանքի պատասխանատուն շեշտեց, որ այսօր էլ հայրենադաձութուն կա, սակայն մեծածավալ հայրենադարձության համար պետությունն իր ենթակառուցվածքներով, պայմաններով և օրենսդրությամբ պետք է պատրաստ լինի: «Մենք պետք է հասնեն նրան, որ Հայաստանից դուրս ապրող հայերը ցանկանան վերադառնալ: Նրանք Հայաստանում պիտի ապրեն լավ, աշխատեն, երջանիկ լինեն: Սակայն նախքան ֆիզիկական հայրենադարձությունը՝ սփյուռքում պետք է տեղի ունենալ հոգեբանական հայրենադարձություն. ոչ միայն ապրել Հայաստանում, այլև ապրել Հայաստանով»,-հավելեց Գլխավոր հանձնակատարը: Նա հատկապես կարևորեց «Հայրենադարձության մասին» օրենքը, որն արդեն իսկ մշակման ընթացքի մեջ է և կհստակեցնի, թե Հայաստանն ինչ պարտավորություններ պիտի ունենա իր հայրենադարձների նկատմամբ:
Այնուհետ ֆորումի մասնակիցներին ներկայացվեց հաջորդ տարի կայանալիք երեք համաժողովները՝ Հայաստան-սփյուռք համահայկական համաժողովը, որի արդյունքում պետք է ձևավորրվի համահայկական խորհուրդը, ներդրողների և բարեգործների և աշխարհի հայ քաղաքական գործիչների և պետական պաշտոնյաների հավաքները:
Զարեհ Սինանյանը նշեց նաև, որ համայնքնային այցերի ընթացքում երիտասարդները բազմաթիվ անգամներ են ցանկություն հայտնել Երևանում կազմակերպել երիտասարդական կազմակերպությունների հավաք, որը թույլ կտա աշխարհի տարբեր մասերից ժամանած հայ երիտասարդներին ճանաչել միմյանց, համատեղ նախաձեռնություններով հանդես գալ և այլն:
Հանձնակատարը մանրամասն ներկայացրեց նաև գրասենյակի մյուս ծրագրերը, շեշտեց, որ գրասենյակը պահելու է մեկ պատուհանի սկզբունքը, և սփյուռքի հետ ցանկացած հարց անցնելու է այդ խողովակով: Սակայն սփյուռքին Հայաստանի կյանքին ներգրավելու գործընթացում Զարեհ Սինանյանը մի շարք խոչընդոտներ է տեսնում, որոնք մեծամասամբ օրենսդրական դաշտում են: Ինչ վերաբերում է սփյուռքի քարտեզագրմանը և ներուժի չափագրմանը, հանձնակատարն ընդգծեց, որ դրանք որպես առաջնահերթություն գրասենյակի առջև դրվել են հենց երկրի վարչապետի կողմից:
Այնուհետև ֆորումի մասնակիցները հարցեր ուղղեցին Գլխավոր հանձնակատարին: Երիտասարդությանը հատկապես հետաքրքրում էին հայրենադարձության և Հայաստանի կյանքի մասնակիցը դառնալու թեմաները:
Ֆորումին մասնակցում էին նաև ազգությամբ հայ ներկայացուցիչներ երկրի խորհրդարանից, հասարակական, քաղաքական, փորձագիտական, բիզնես շրջանակներից: Երիտասարդական հետաքրքիր ձևաչափով նրանք ներկայացրին հաջողության իրենց պատմությունները, հայրենիքից հեռու ինքնությունը պահպանելու, արմատներին հավատարիմ մնալու, բնակության երկրի լիարժեք քաղաքացի լինելու և Հայաստանի հետ կապը պահպանելու կարևորությունը»,- նշված է հաղորդագրության մեջ:
Նմանատիպ նյութեր
2258 դիտում
19:02 01-12-2019
Զարեհ Սինանյանը Կիևում մասնակցել է «ImagineArmenia» ֆորումին
1533 դիտում
15:11 19-10-2022
Զարեհ Սինանյանը 3 օրով գործուղվում է Բուլղարիա՝ «Եվրոպա-Հայաստան» բիզնես ֆորումին մասնակցելու
1027 դիտում
20:59 26-09-2023
Զարեհ Սինանյանը ընդունել է ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության նորանշանակ ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին
Այս բաժնից
493 դիտում
18:24 27-12-2024
ՏԿԵ նախարարն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել
424 դիտում
18:11 27-12-2024
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Լիտվայի ԱԳ նախարարի հետ