Իրանի Թեհրան նահանգում տարրական ու միջնակարգ դպրոցական հաստատություններ են այսօր փակվել նախօրեին տեղացած ձյան առատության, ինչպես նաև ցրտի պատճառով։
Այդ մասին հայտնում է ISNA գործակալությունը՝ հղում անելով նահանգապետ Մոհսեն Բանդփեյին։
Գործակալությունը նշում է, որ համաձայն եղանակի տեսության՝ հանգստյան օրերին (Իրանում համարվում են աշխատանքային օրեր) Թեհրանում ձյուն, անձրև և ուժեղ քամի է սպասվում։ Օդի ջերմաստիճանը 1-5 աստիճան է լինելու։
Նշվում է նաև, որ տարածաշրջանում ջերմաստիճանի անկում է սպասվում։