Ռումինիայում երկու օր առատ ձյան տեղումների պատճառով որոշում է կայացվել փակել պետության դպրոցների մեծ մասը: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը` հղում անելով Ռումինիայի ՆԳՆ-ին:
Ըստ գերատեսչության տվյալների, պետության 27 գավառներում ,այդ թվում մայրաքաղաք Բուխարեստում, եղանակային պայմանները մարդու կյանքի և սոցգործունեության համար վտանգավոր են համարվել:
Չդադարող ձնաբուքն արդեն երկու մարդու կյանք է խլել: Պետության կառավարությունը քննարկում է երկրում արտակարգ դրություն հայտնելու մասին: