6519 դիտում
20:42 16-11-2019
Անահիտ Բախշյանը՝ վարչապետին. Փոխեք Ձեր ելույթների բարկացած տոնայնությունը
ԱԺ նախկին պատգամավոր Անահիտ Բախշյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Հարգելի պարոն Փաշինյան, սիրելի Վարչապետ, թույլ տվեք դիմել՝ Նիկոլ ջան, տղա՛ս, իհարկե անցած տարում փոփոխություններ եղել են, կա՛ն, ոչ մեկը չի հերքում դա, նույնիսկ «Լուսավոր Հայաստանն» է այդ մասին ասում, այսօր եմ լսել «Ամերիկայի ձայնին» տված Էդմոն Մարուքյանի հարցազրույցը հենց այդ մասին, իսկ Մանե Թանդիլյանն ի՞նչ է ասում, դա էլ լսեք, որովհետև նա հիմնավորում է իր ասածը։
Խնդրում եմ, լսեք իրար, շա՜տ եմ խնդրում փոխեք Ձեր ելույթների բարկացած տոնայնությունը։ Խոսեք հանգիստ, հասարակությանը մի փոխանցեք Ձեր անձնական բարկությունը, թող Ձեր ելույթները խաղաղություն սփռեն, ոչ թե լարվածություն։
Խնդրում եմ հանգիստ լսեք քննադատությունն ու դրանից ոչ թե վիրավորվեք, այլ լսեք դրանք, չէ՞ որ Դուք ՀՀ վարչապետն եք, այն էլ՝ ժողովրդի իրական մեծամասնության ձայնով ընտրված։ Լավ կլինի, որ մեկ-մեկ էլ բարձրաձայնեք Ձեր թիմի, հատկապես ԱԺ պատգամավորների, մասին հասարակության մեջ հնչող քննադատություններին ու բացատրություն տաք։
Գիտե՞ք, այսօր ի պաշտպանություն Մելի մասին Ձեր հայտարարությանը, լսեցի Աժ պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանի շատ հիմնավորված բացատրությունը։ Նա շատ հանգիստ ու հավասարակշռված ձայնով ասաց, որ Վարչապետը ասում է՝ անկախ նրանից, թե ՀՀ քաղաքացին ինչ քաղաքական դիրքորոշում ունի, սոցիալական որ խմբում է, ինչպիսի փոքրամասնության մեջ է, նա ՀՀ բոլոր քաղաքացիների իրավունքների անձնական պաշտպանն է։ Տեսե՛ք, Ձեր հայտարարությունն ինչ համոզիչ բանաձևեց Արսենը։
Իսկ ԱԺ ամբիոնից Ձեր հայտարարությունը, օգտագործված բառապաշարը լսելիս, ես միայն այդ սպառնալի բառերի վրա էի սևեռվել։ Լսելով Արսենին, ես ընդունեցի Ձեր հայտարարության բուն իմաստը։ Նաև հավելեց, որ Վարչապետի անձնական պաշտպանությունից չեն օգտվելու բոլոր գողերը, կաշառակերներն ու օրենքից դուրս գործողները։
Խնդրանքս ի՞նչ է, սիրելի Վարչապետ Նիկոլ ջան, մեր հասարակության մեջ Ձեզ հավատացողներս շատ ենք, որոնց մի մասին Ձեր բարկացած ու սպառնալի բառապաշարը դուր է գալիս, մյուսին՝ ոչ, ես այս երկրորոդ խմբի մեջ եմ։
Հիմա կասեք՝ բա ես ո՞ր կողմի սրտով գնամ։ Ես էլ չգիտեմ, բայց ուզում եմ իմանաք, որ հասարակության մեջ կա հատված, որը Ձեզ ուզում է միշտ տեսնել չբարկացած ու չնեղացած և քննադատությունը լսող։
Դուք Հայաստանի Հանրապետության վարչապետն եք»:
Նմանատիպ նյութեր
1345 դիտում
15:13 10-08-2024
Թուրքերն ասում են՝ պետք է գնաք, ձեր սահմանադրությունը փոխեք, դուք մարդ չեք, պետություն չեք. Բագրատ Սրբազան
9710 դիտում
10:15 13-05-2017
Տգեղ է, ինքն իրեն է վնասում միայն. Անահիտ Բախշյանը՝ Զարուհի Փոստանջյանի մասին. «Փաստ»
Այս բաժնից
1045 դիտում
11:13 22-12-2024
Կանցկացվի «Դպրոցականների բասկետբոլի լիգա»
766 դիտում
10:55 22-12-2024
Սիրիայում տեղի ունեցածը մեծ վտանգ է մեզ համար․ «ՀայաՔվե»
2131 դիտում
10:00 22-12-2024
Դիլիջանի համայնքապետը շարունակում է շուկայականից ցածր գներով հողեր օտարել Երևանի բնակիչներին. Ոսկան Սարգսյան