9713 դիտում
10:15 13-05-2017
Տգեղ է, ինքն իրեն է վնասում միայն. Անահիտ Բախշյանը՝ Զարուհի Փոստանջյանի մասին. «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «Զարուհի Փոստանջյանի նախկին կուսակից, այժմ «Ելք» դաշինքի անդամ Անահիտ Բախշյանը «Փաստի» հետ զրույցում անդրադառնալով Զարուհի Փոստանջյան-Պետրոս Ղազարյան միջադեպին, ասաց. «Տգեղ է: Թե՛ քաղաքական գործիչները, թե՛ լրագրողները պիտի շատ հանդուրժող և ամեն պարագայում ճիշտ բառը գտնող լինեն: Ինքն իրեն է վնասում միայն»:
Դիտարկմանը, թե կարծում է Զարուհի Փոստանջյանը ավելի զուսպ պիտի լինի, նախկին կուսակիցն ասաց. «Ես չգիտեմ, ինքն է որոշում: Ինքն է իր ամեն ինչի տերը, բայց իմ կարծիքով, քաղաքական գործիչը պիտի շատ հավասարակշռված լինի և կանխատեսելի իր խոսքի և վարքի մեջ: Ընդհանրապես հրապարակային ոչ բարեհնչյուն բառեր օգտագործելը սիրուն չի»:
Հիշեցնենք, որ օրերս «Երկիր ծիրանի» կուսակցության քարոզչական խմբի դիմաց է դուրս եկել «Կենտրոն» հեռուստաընկերության մեկնաբան Պետրոս Ղազարյանը, ով փորձել է մոտենալ Զարուհի Փոստանջյանին և անգամ ձեռքով բարևել, սակայն «Ուրվագիծ» հաղորդաշարից չթոթափած զայրույթը Փոստանջյանը թափել է Ղազարյանի գլխին՝ ոչ միայն բարևը չի ընդունել, այլև իր խմբի ներկայությամբ նրան վիրավորել է և առաջարկել «մաքրել տարածքը»»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
5510 դիտում
10:27 19-04-2017
Զարուհի Փոստանջյանի կուսակցության հովանավորը մոսկվաբնակ միլիարդատեր է. «Փաստ»
12875 դիտում
09:17 01-08-2018
Զարուհի Փոստանջյանի քվեները, ըստ հարցումների, կարող են տատանվել 1,5-2,5 տոկոսի միջակայքում․ «Փաստ»
Այս բաժնից
883 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3229 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2248 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը