211652_close_icon
views-count64468 դիտում article-date 12:24 16-11-2019

Քաղաքապետ Հայկ Մարությանի հանձնարարականով՝ վարչության պետի գլխավորությամբ, Երևանում «սպիտակները վերացնում են սևերի հետքերը». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արդեն մի քանի օր է, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի հանձնարարականով քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման վարչության աշխատակիցները՝ վարչության պետ Գրիգոր Հարությունյանի գլխավորությամբ, մի իսկական «գրոհ են սկսել» մայրաքաղաքի մետրոպոլիտենի բոլոր գետնանցումներում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գրեթե բոլոր գետնանցումներում 40 տարուց ավելի է, եզրաքարերը, սալիկները գտնվում են անմխիթար հակահիգիենիկ վիճակում: Քաղաքապետարանը հատուկ մասնագետների միջոցով նախ վերացնում են կոտրված, թուլացած սալիկները՝ փոխարինելով նորերով, իսկ հետո կատարում են հատուկ սարքի միջոցով հարթեցման, հետագայում նաև նախապատելու աշխատանքներ: Գաղտնիք չէ, որ հանրապետությունում պետական շատ հաստատությունների համար շաբաթ օրը համարվում է հանգստյան օր, մինչդեռ Երևանի քաղաքապետի հանձնարարականով շաբաթ օրով մարդիկ արդեն սկսել են կատարել այդ աշխատանքները: Այս պահին աշխատանքներ են կատարվում Բաղրամյան մետրոյի գետնանցումի ողջ տարածքում և այն շարունակվելու է մյուս մետրոյի կայարաններում: Ավագ սերնդի մարդիկ, տեսնելով այսօր կատարվող աշխատանքները, ասում էին. «Սովետից էս կողմ էս հատվածներում մատը մատի չեն կպցրել, որպեսզի էս փնթիությունը վերացնեն, հիմա տեսնում ենք, որ փոխվում են վնասված սալիկները, հարթեցվում են հորդուբորդ պատերը, պոկված սալիկների տեղում տեղադրվում են նորերը ու այս ամենը կատարվում է ոչ միայն երևանցիներիս ու մարզերի բնակչության, այլ նաև զբոսաշրջիկների համար, քանի որ գաղտնիք չէ, որ շատ զբոսաշրջիկներ մայրաքաղաքում երթևեկում են նաև մետրոյով ու ինչքան հաճելի կլինի, որ նրանք տեսնեն մաքուր, բարեկարգ գետնանցումներ: Մնում է, մենք՝ քաղաքացիներս, աչքի լույսի նման պահենք ու պահպանենք էս տղաների արած աշխատանքը, իսկ դա կարող ենք, եթե սրտացավ լինենք»: Մի քանիսն էլ կատակում էին, ասելով՝ Երևանի քաղաքապետի հանձնարարականով «սպիտակները մաքրում ու վերացնում են սևերի հետքերը»: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 75+
75+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր