3024 դիտում
10:13 16-11-2019
Բուռն սպասումներից հետո ներդրումային ակտիվությունը երկրում ավելի նվազեց․ «168 ժամ»
«168 ժամ» թերթը գրում է. «Մեկուկես տարի պահանջվեց հասկանալու համար, որ ներդրումային միջավայրի բարելավումը միայն կոռուպցիայի ու մենաշնորհների դեմ պայքարը չէ: Ներդրումներ ակնկալելու համար հարկավոր է ներդրումային մթնոլորտ ու ներդրումային գրավչություն ապահովել, մտածել ներդրողների իրավունքների պաշտպանության, ներդրումների ներգրավման համար անհրաժեշտ պայմանների ապահովման մասին:
«Չենք կարող ասել, որ մենք հասել ենք ներդրումների մի իդեալական տեսարանի: Մենք այս ոլորտում ունենք հայտնի և անհայտ, ավելի ճիշտ՝ հանրահայտ և լատենտ պրոբլեմներ»,- ՀՀ-ում ԱՄՆ առևտրի պալատի տարեվերջյան հանդիպմանը հայտարարում էր Նիկոլ Փաշինյանը: Եվ ո՞րն է այդ հանրահայտ պրոբլեմը:
«Ինստիտուցիոնալ առումով տնտեսության զարգացման համար ամենակարևոր գործոններից և այս պահին ամենամեծ խոչընդոտներից մեկն արժեթղթերի շուկայի զարգացած չլինելն է: Սա պրոբլեմ է ստեղծում և՛ ընկերությունների, և քաղաքացիների համար, որովհետև քաղաքացիները իրենց հնարավոր խնայողությունները ներդնելու, իսկ ընկերությունները նոր ֆինանսական միջոցներ ներգրավելու այլընտրանք չեն ունենում, բացի բանկային համակարգից»,- ասում է վարչապետը:
Որ արժեթղթերի շուկան Հայաստանում անմխիթար վիճակում է, նորություն չէ: Այդպես է արդեն տասնամյակներ շարունակ: Բայց նույնիսկ այդ պայմաններում ժամանակին Հայաստանում պակաս ներդրումային ակտիվություն չկար:
Ներդրումային ակտիվությունը կտրուկ նվազեց վերջին տասնամյակում: Հիմնական միջոցներում ՀՆԱ նկատմամբ ներդրումները 41-ից կրճատվել են մինչև 17-18 տոկոսի: Այս առումով իշխանափոխությունն այդպես էլ ոչինչ չտվեց: Ընդհակառակը՝ այդքան բուռն սպասումներից հետո ներդրումային ակտիվությունը երկրում ավելի նվազեց: Իշխանափոխությունից մեկուկես տարի հետո էլ այդպես է:
Անշուշտ, արժեթղթերի շուկան կարևոր և առանցքային դեր ունի ներդրումների ներգրավման համար: Բայց դրա կայացումը գործընթաց է, որը կարող է տարիներ, նույնիսկ տասնամյակներ տևել: Բոլոր ժամանակներում էլ արժեթղթերի շուկայի դերը կարևորվել է: Սակայն միայն ցանկությունները բավարար չեն այդ շուկայի կայացման համար»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
2282 դիտում
16:04 17-04-2019
«Յուվենտուսի» բաժնետոմսերի արժեքը նվազեց 24%-ով՝ ՉԼ-ից դուրս թռնելուց հետո
1077 դիտում
10:43 19-06-2015
Եվ հանկարծ այս ամբողջ քաղաքական ակտիվությունը բավականին կտրուկ ձևով նվազեց. Առավոտ
Այս բաժնից
1324 դիտում
09:15 14-12-2024
Հայաստանի զինված ուժերում մի շարք նոր պաշտոններ կստեղծվեն. նախագիծ․ «Փաստ»
1495 դիտում
09:02 14-12-2024
Ինչո՞ւ այդքան խիստ պատիժ սահմանեց ՈՒԵՖԱ-ն. «Փաստ»
1261 դիտում
08:53 14-12-2024
Ինքն իր հետ մրցման է մտել. «Փաստ»