1077 դիտում
10:43 19-06-2015
Եվ հանկարծ այս ամբողջ քաղաքական ակտիվությունը բավականին կտրուկ ձևով նվազեց. Առավոտ
«ԲՀԿ-ի հետ կապված պատմությունը բազմիցս մեկնաբանվել է,- իր խմբագրականում գրել է «Առավոտ» օրաթերթը:- Այնուամենայնիվ, ի՞նչ է տեղի ունեցել այս տարվա փետրվարի առաջին կեսին: Այդ հարցի պատասխանը ստանալու համար պետք է համեմատել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ակտիվությունն այն ժամանակ և հիմա: Հիշենք, նա խոսել է բազմաթիվ թեմաներով՝ տնտեսական քաղաքականություն, սահմանադրական փոփոխություններ, Պերմյակով, եղել են նաև զուտ պոպուլիստական անդրադարձներ՝ արագաչափեր, կարմիր գծեր և այլն: Նույն թեմաները զարգացնում էին նաև Քոչարյանին համակրող կայքերը և առանձին քարոզիչները:
Եվ հանկարծ այս ամբողջ քաղաքական ակտիվությունը բավականին կտրուկ ձևով նվազեց: Օբյեկտիվ պատճառներ դրա համար չկան: Իշխանությունը կարծես թե չի հրաժարվել սահմանադրական փոփոխություններից (չնայած՝ ո՞վ գիտի), տնտեսական իրավիճակը շարունակում է նույնքան տխուր մնալ, Պերմյակովը չի հանձնվել հայաստանյան արդարադատությանը, օրինազանց վարորդները շարունակում են «տուգանքի թղթեր» ստանալ և դժգոհել: Եթե քննադատության առիթները մնացել են, ապա ինչո՞ւ այն այլևս չի հնչում համապատասխան շրջանակների կողմից» (մանրամասները՝ թերթի այսօրվա համարում)։
Նմանատիպ նյութեր
13579 դիտում
10:31 24-03-2018
Մեղմ տոնով, ժպիտով, բայց բավականին կտրուկ՝ «դա ձեր ի՞նչ խնդիրն է». «Առավոտ»
2279 դիտում
16:04 17-04-2019
«Յուվենտուսի» բաժնետոմսերի արժեքը նվազեց 24%-ով՝ ՉԼ-ից դուրս թռնելուց հետո
Այս բաժնից
1474 դիտում
09:02 14-12-2024
Ինչո՞ւ այդքան խիստ պատիժ սահմանեց ՈՒԵՖԱ-ն. «Փաստ»
1252 դիտում
08:53 14-12-2024
Ինքն իր հետ մրցման է մտել. «Փաստ»
1123 դիտում
08:39 14-12-2024
Եսայան եղբայրները ձեռք են բերել իռլանդական ընկերության վերահսկիչ փաթեթը․ «Փաստ»