211652_close_icon
views-count88410 դիտում article-date 14:24 15-11-2019

Լոռու մարզում թալանել են ռուսաստանաբնակ հայտնի գործարար «Տաշիր Սամոյի» եղբոր՝ ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Կարեն Կարապետյանի տունը. գողը կամ գողերը հափշտակել են նաև զենքեր

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնի ավագ քննիչ Հրանտ Պետրոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ նոյեմբերի 14-ին, Տաշիր քաղաքում տեղի ունեցած բնակարանային գողության փաստով։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Տաշիրի բաժին է դիմել Սերգեյ Մարգարյանը և հայտնել, որ նոյեմբերի 10-ի ժամը 16։00-ից մինչև նոյեմբերի 14-ի ժամը 16։40-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք մուտքի դուռը հրել-բացելու միջոցով մտել են Տաշիր քաղաքի Կարեն Դեմիրճյան փողոցի տներից մեկը և այնտեղից հափշտակել տարբեր իրեր, այդ թվում՝ «Չերչիլ» տեսակի12 մմ տրամաչափի մեկփողանի ողորկափող, «Տիգր» տեսակի 7.62/54 մմ տրամաչափի որսորդական ակոսափող և «Սայգա» տեսակի 7.62/39 մմ տրամաչափի որսորդական ակոսափող հրացաններ։ Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Տաշիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Մհեր Վանյանի գլխավորությամբ։ Տեղում քննչական աշխատանքները ղեկավարել է ավագ քննիչ Հ. Պետրոսյանը։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված տունը պատկանում է Ազգաին ժողովի նախկին պատգամավոր, գործարար, ռուսաստանաբնակ հայտնի գործարար, «Տաշիր Սամվել» մականվամբ Սամվել Կարապետյանի եղբորը՝ Կարեն Կարապետյանին, իսկ հրացաններն էլ պատկանում են Կ. Կարապետյանի 36-ամյա տղային՝ Վահե Կարապետյանին։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր