211652_close_icon
views-count5407 դիտում article-date 10:13 15-11-2019

Գևորգ Պետրոսյանը թուրք երգիչ Իբրահիմի երկրպագուն է. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանի վերջին շրջանի ակտիվությունն առանձնակի հետաքրքրություն է առաջացրել, ու նրա մասին սկսել են հիշել պատմություններ, մասնավորապես, թե ինչպես է գինովցած ժամանակ սիրում լսել, երգել թուրքական երգեր: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում պատգամավորն, ի դեպ, չի հերքել, որ խնջույքների ժամանակ իսկապես թուրքերեն է երգում ու թուրք երգիչ Իբրահիմի երկրպագուն է: «Թուրքիայից լոլիկ են բերում, մարդկանց կերակրում, դա չեք ասում, բայց Պետրոսյան Գևորգը միջոցառման ժամանակ թուրքական ա լսել կամ երգել, դա՞ են ասում: Ես էլ ասեմ` իրենք հոգով են թուրք, ես լսում եմ և՛ դասական երաժշտություն, և՛ ժողովրդական երաժշտություն, և երգում եմ: Կարող եմ նույնիսկ իմ երգերը տեղադրել, էքստազի մեջ ընկնեն»,- ասել է պատգամավորը, որն, ի դեպ, ԱԺ ամբիոնից մշտապես ազգային արժեքներ ու ավանդույթներ է քարոզում: Ու, նրա կարծիքով, հենց դրա համար էլ հաճախ ինչ-որ շրջանակների կողմից թիրախավորվում է»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր