211652_close_icon
views-count1989 դիտում article-date 21:46 23-01-2019

Դեսպան Վահագն Աթաբեկյանը հանդիպել է Լիբանանի Ազգային ապահովության գլխավոր տնօրեն Աբբաս Իբրահիմի հետ

Հունվարի 22-ին դեսպան Վահագն Աթաբեկյանը հանդիպեց Լիբանանի Ազգային ապահովության գլխավոր տնօրեն Աբբաս Իբրահիմի (Abbas Ibrahim) հետ: Կողմերը մտքեր փոխանակեցին Լիբանանում ՀՀ քաղաքացիներին և հայ համայնքին առնչվող առկա խնդիրների վերաբերյալ: Լիբանանյան կողմը վերահաստատեց, որ մշտապես հայ համայնքի կողքին է՝ շատ բարձր գնահատելով վերջինիս դերը Լիբանանի բոլոր առանցքային ոլորտների զարգացման գործում: Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև անվտանգության ոլորտում երկկողմ համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր:

Նմանատիպ նյութեր