38559 դիտում
19:59 21-01-2018
Սիրված և ճանաչված երգիչ-երգահան Եղիշե Պետրոսյանը իր շնորհակալությունն է հայտնում ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողներին
[url=https://shamshyan.com/hy/]SHAMSHYAN.com[/url]-ի տեղեկություններով, երեկ՝ հունվարի 20-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները (Շենգավիթի ոստիկանապետ, ոստիկանության գնդապետ Հրաչյա Խոստեղյանի գլխավորությամբ) պարզել են հունվարի 17-ին Երևանում սիրված ու ճանաչված երգիչ-երգահան Եղիշե Պետրոսյանի տղային՝ 34-ամյա Արտյոմ Պետրոսյանին պատկանող «Volkswagen Touareg» մակնիշի ավտոմեքենայի առջևի լուսարձակները գողացողի ինքնությունը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանների բացատրական աշխատանքների արդյունքում, կասկածյալ, Երևան քաղաքի բնակիչ՝ 36-ամյա Ժիրայր Դավթյանը մեղայականով ներկայացել է Շենգավիթի ոստիկանություն՝ ներկայացնելով նաև գողացված լուսարձակները, որից հետո ոստիկանության Շենգավիթի բաժնի հետաքննչական բաժանմունքում խոստովանական բացատրություն է տվել:
Գ. Շամշյանի տեղեկություններով, նա ստորագրությամբ ազատ է արձակվել:
Ֆոտոլրագրողի հետ զրույցում սիրված ու ճանաչված երգիչ-երգահան Ե. Պետրոսյանն իր շնորհակալական խոսքն է ուղղել ոստիկանության Շենգավիթի բաժնին, որը ներկայացնում ենք ստորև:
[color=#EF2929]«Երեկ, Շենգավիթի ոստիկանությունից տեղեկացա, որ ոստիկանների կողմից ձեռնարկված օպերատիվ միջոցառումների արդյունքում, տաք հետքերով, բացահայտվել է երեք օր առաջ՝ հունվարի 18-ին, իմ մեքենայի լուսարձակների գողությունը: Գողություն կատարած անձը հայտնի է: Վերջինս Շենգավիթի ոստիկանների բացատրական աշխատանքների արդյունքում ներկայացել է ոստիկանություն, ում մոտ հայտնաբերվել են նաև գողացված լուսարձակները:
Ցանկանում եմ իմ խորին շնորհակալությունս հայտնել Շենգավիթ վարչական շրջանի ոստիկանապետ Հրաչյա Խոստեղյանին, քրեական հետախուզության բաժանմունքի ավագ օպերլիազոր Արսեն Ապերյանին, օպերլիազոր Արմեն Մինասյանին և այս գործով այլ ներգրավված ոստիկաններին, որոնց արագ, խելացի կազմակերպված և հետևողական աշխատանքի շնորհիվ միայն հնարավոր եղավ այսպես արագ բացահայտել այս հանցագործությունը։
P.S. Ի դեպ, սա իմ մեքենայի լուսարձակների գողության արդեն 3-րդ դեպքն էր»[/color]։
Ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/]SHAMSHYAN.com[/url]-ը հայտնել էր, հունվարի 17-ին, անհայտ անձը կամ անձինք թալանել էին սիրված ու ճանաչված երգիչ, երգահան Եղիշե Պետրոսյանի տղային՝ 34-ամյա Արտյոմ Պետորսյանին պատկանող ավտոմեքենան:
Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2018/01/18/1087070/]հայտնել էր[/url] ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հունվարի 17-ին, ժամը 22:30-ի սահմաններում Ա. Պետրոսյանը ահազանգել էր Ոստիկանության Շենգավիթի բաժին և հայտնել, որ նույն օրը՝ ժամը 19:30-ից մինչև 22:30-ն ընկած ժամանակահատվածում, Մանթաշյան փողոցի 28/ա շենքի բակից գողացել են իրեն պատկանող Volkswagen Touareg մակնիշի 91 TD 991 համարանիշի ավտոմեքենայի առջևի լուսարձակները:
Դեպքի վայր էր մեկնել Ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի պետի տեղակալ Կարագուլյանի գլխավորությամբ:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
55375 դիտում
21:33 18-01-2018
Երևանում թալանել են սիրված ու ճանաչված երգիչ, երգահան Եղիշե Պետրոսյանի տղային