2156 դիտում
18:58 14-11-2019
Արարատ Միրզոյանը Արայիկ Հարությունյանի հրաժարականի համար հիմք չի տեսնում
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը սատարում է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի վարած բարեփոխումների քաղաքականությանը: Այս մասին ԱԺ նախագահը հայտնեց նոյեմբերի 14-ին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում:
«Ես սատարում եմ Արայիկ Հարությունյանի վարած բարեփոխումների քաղաքականությանը: Ես կարծում եմ, որ այն թեզերը, որոնք Հարությունյանը հրապարակ է բերել, և որոնց համար հիմա կա քննարկման այս առիթը, համընկնում են նաև իմ պատկերացումներին: Հրաժարականի պահանջի հիմք, ես կարծում եմ, բացարձակապես չկա»,- ասաց Միրզոյանը:
ԿԳՄՍ նախարարության դիմաց Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով որոշ բուհերի ուսանողների և ՀՅԴ երիտասարդական թևի ներկայացուցիչների նստացույցը մեկնարկել է նոյեմբերի 7-ին:
Նմանատիպ նյութեր
2005 դիտում
21:13 01-09-2020
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ
Այս բաժնից
661 դիտում
12:59 23-01-2025
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
643 դիտում
12:17 23-01-2025
Ինչ պետք է իմանալ սոցիալական ծախսերի փոխհատուցման մասին