211652_close_icon
views-count937 դիտում article-date 16:03 14-11-2019

Ապօրինի ծառահատում Գուգարքում

Նոյեմբերի 13-ին, ժամը 20.30-ի սահմաններում, Լոռու մարզի Փամբակ գյուղի վարչական տարածքում Գուգարքի ոստիկանները ստուգման են ենթարկվել «Օպել Վեկտրա» մակնիշի մի մեքենա՝ բեռնված մոտ մեկ խմ փայտանյութով: Վարորդը՝ Սարամեջ գյուղի 48-ամյա բնակիչը, փայտանյութի ձեռքբերման համար համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել: Նա հայտնել է, թե նույն օրը Եղեգնուտ գյուղի հարակից անտառում բենզասղոցով հատել է երեք կանգուն ծառ և փայտանյութը ցանկացել է տեղափոխել իր տուն: Փայտանյութով մեքենան տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք: Նշանակվել է մասնագիտական ստուգում: Նախապատրաստվում են նյութեր: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր