2016 դիտում
12:24 14-11-2019
Ապօրինի սխեմաներում եղած ցանկացած բուժհիմնարկ պատասխանատվության կենթարկվի օրենքի ողջ ուժով. նախարար
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն արձագանքել է օտարերկրացիների կողմից երեխաների ապօրինի որդեգրման դեպքերի բացահայտմանը:
Նախարարը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում նշել է, որ օրինականության հաստատումը պետք է լինի բոլոր ոլորտներում և կառավարության ջանքերն այս ուղղությամբ անբեկանելի են:
«Կառավարության ջանքերն այս ուղղությամբ անբեկանելի են հատկապես նման նուրբ և երեխաների իրավունքներին վերաբերող ոլորտում, որտեղ առավել ուշադիր պետք է լինենք երեխայի լավագույն շահը պաշտպանելու համար: Ցանկացած բուժհիմնարկ կամ բուժաշխատող, ով ներգրավված է եղել կամ այսուհետ կլինի նման ապօրինի սխեմաների մեջ պետք է պատասխանատվության ենթարկվի օրենքի ողջ ուժով։ Շնորհակալ եմ ԱԱԾ-ին այս կծիկը քանդելու համար, վստահ եմ ամեն ինչ մինչև վերջ կբացահայտվի»,-նշել է Արսեն Թորոսյանը:
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, ուշադրության կենտրոնում պահելով միջազգային պայմանագրերով և ՀՀ ներպետական օրենքներով ամրագրված երեխաների իրավունքները, ինչպես նաև՝ որդեգրման և ընտանիքի պահպանման բնագավառներում ծնողների և պետության օրինական շահերը պաշտպանելու հարցը, օրենքով իրեն վերապահված գործառույթների շրջանակներում ձեռնարկված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտել է օտարերկրացիների կողմից ՀՀ օրենսդրության կոպիտ խախտմամբ բազմաթիվ երեխաների որդեգրման դեպքեր:
Նմանատիպ նյութեր
2371 դիտում
09:45 12-05-2016
Հայ «կորեյկոները» այնքան են հմտացել օֆշորային սխեմաներում, որ հետք չեն թողնում. «168 ժամ»
8386 դիտում
20:41 14-01-2015
Պերմյակովը քրեական պատասխանատվության կենթարկվի Հայաստանի Հանրապետության տարածքում. Գեւորգ Կոստանյան
Այս բաժնից
868 դիտում
09:41 24-11-2024
Շահագործման է հանձնվել հերթական զինվորական ճաշարանը. ՊՆ
802 դիտում
09:16 24-11-2024
Երևանի կենդանաբանական այգում տնկվել է ավելի քան 150 ծառ
1648 դիտում
09:00 24-11-2024
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 6-10 աստիճանով