211652_close_icon
views-count851 դիտում article-date 15:07 13-11-2019

ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը ներկայացավ ոստիկանություն

Ոստիկանության ՔՀԳՎ և ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ նոյեմբերի 12-ին, ժամը 10.42-ին, ոստիկանության Կենտրոնական բաժին է ներկայացել 33-ամյա Արշալույս Գ.-ն, որը 2017 թ. մայիսի 19-ից ՌԴ Կոմի Հանրապետության Սիկտիվկար քաղաքի ոստիկանության վարչության կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 159-րդ հոդվածի (Խարդախությունը) 3-րդ մասի մեղադրանքով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր