ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը կամավոր ներկայացավ ոստիկանություն
Վանաձոր քաղաքի ոստիկանության Մուշի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ բաժին է ներկայացել 1971 թ. ծնված Արամ Գ.-ն, ով ՌԴ Սվերդլովսկի շրջանի Եկատերինբուրգ քաղաքի ՆԳՎ կողմից 2011 թ. հուլիսի 12-ից հետախուզվում էր ՌԴ քր. օր.-ի 111 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով (Անզգուշությամբ ծանր մարմնական վնասվածք պատճառելը):
Հետախուզվողի ներկայանալու մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]