Մուրացան համալսարանական հիվանդանոցում բարեհաջող ավարտվեց Covid 19 վարակ ունեցող 4 ամյա փոքրիկի վիրահատությունը.Արմեն Մուրադյան
Քիչ առաջ Մուրացան համալսարանական հիվանդանոցում բարեհաջող ավարտվեց Covid 19 վարակ ունեցող 4 ամյա փոքրիկի վիրահատությունը:
Երեխան համալսարանական հիվանդանոց էր տեղափոխվել այսօր, համալսարանական դիմածնոտային վիրաբույժները շտապ ցուցումով իրականացրեցին վիրահատությունը՝ մանկական վարակաբանի ներկայությամբ: Փոքրիկը վիճակը կայուն է, գտնվում է բժիշկների հսկողության ներքո:
Շնորհակալություն եմ հայտնում ԵՊԲՀ Մուրացանի բուժանձնակազմին՝ լավագույններից եք:
Մնացեք տանը, օգնեք մեր բժիշկներին