211652_close_icon
views-count80894 դիտում article-date 13:48 12-11-2019

Խոշոր ավտովթար Վայոց Ձորի մարզում. DAF մակնիշի բեռնատարը բախվել է բետոնե արգելապատնեշներին և կողաշրջված վիճակում հայտնվել ձորում՝ ապառաժ քարերի վրա. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ նոյեմբերի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: Ժամը 02:30-ի սահմաններում DAF մակնիշի իրանական համարանիշներով բեռնատարը Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ դեպի Երևան ընթանալիս, Չիվա գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշներին, տապալել դրանք և կողաշրջված վիճակում հայտնվել ձորում՝ ապառաժ քարերի վրա: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով տուժածներ չկան: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Վայոց Ձորի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և տեղում կատարել են դիզվառելիքի հեռացման աշխատանքներ, քանի որ կողաշրջման հետևանքով դիզվառելիքի արտահոսք է սկսել և սահմանազատել են տարածքը: Փրկարարները և օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Եղեգնաձորի հիվանդանոցի բժիշկները տեղում առաջին օգնությունն են ցուցաբերել վարորդին, սակայն վերջինս հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց, հայտնելով, որ իրեն լավ է զգում: Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի համանատար Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար Կարեն Օհանյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Համլետ Սիրեկանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխացնել է ոստիկանության Եղեգնաձորի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմեն Հարությունյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև մարզի ոստիկանապետ Արմեն Գասպարյանը: Քանի որ ավտոմեքենան բարձված է եղել ապրանքներով, ողջ գիշեր տեղում ծառայություն են կատարել ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի տեսուչներ Նարեկ Խաչատրյանը, Նշան Հախնազարյանը և Հայկ Մարտիրոսյանը, մինչև կժամանեն Իրանի ներկայացուցիչներն իրենց թարգմանչի հետ և դեպքի վայր կբերվի 2 վերամբարձ կռունկ, որպեսզի կարողանան ավտոմեքենան դուրս բերել անվտանգ վայր: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 71+
71+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր