18835 դիտում
18:25 11-11-2019
Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Արմեն Հարությունյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Հայաստանի Հանրապետության զինված ուժերի հրթիռային զորքերի և հրետանու պետ-վարչության պետ, գնդապետ Արմեն Հարությունյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում:
Նախագահական նստավայրում Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին և Արմեն Հարությունյանին: Շնորհավորելով վերջինիս զինվորական բարձր կոչմանն արժանանալու համար և հետագա հաջողություններ ու բարի ծառայություն մաղթելով՝ նախագահը մասնավորապես ասել է. «Այնքան լավ պաշտպանեք մեր երկրի սահմանները, որ որևէ մեկի մտքով չանցնի նույնիսկ ամենափոքր գործողություն սկսել»:
Գեներալ-մայոր Հարությունյանը շնորհակալություն է հայտնել վստահություն համար՝ նշելով, որ իր փորձը, հմտություններն ու գիտելիքները կշարունակի ծառայեցնել հայրենիքի պաշտպանության գործին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+
Նմանատիպ նյութեր
2386 դիտում
22:36 28-10-2020
Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Աշոտ Բալասանյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում
2426 դիտում
20:44 30-10-2020
ՀՀ նախագահի հրամանագրով Էդվարդ Ասրյանին գեներալ-մայորի զինվորական կոչում է շնորհվել
Այս բաժնից
502 դիտում
13:29 05-05-2024
Լիբանանում ՀՀ դեսպանատան դիմաց տեղի է ունեցել «Ո՛չ հանձնողական Քաղաքականությանը» խորագրով նստացույց