Խանութից գողություն էր արել ու օրեր անց բռնվել. ոստիկանության բացահայտումը
                        Նոյեմբերի 6-ին, ժամը 16-ի սահմաններում, ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները գողություն կատարելու կասկածանքով, Բուռնազյան փողոցի մի տնից բերման են ենթարկել Բյուզանդի փողոցի 16-ամյա մի բնակչի:
 Նա խոստովանել է, որ հոկտեմբերի 28-ի գիշերը երկաթյա ձողով բացել է Սայաթ-Նովայի պողոտայում գտնվող խանութի դուռը, գողացել փող, դյուրակիր համակարգիչ ու բջջային հեռախոս:
Տուժողից ընդունվել է հաղորդում:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Նախապատրաստվում են նյութեր:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

