211652_close_icon
views-count3345 դիտում article-date 23:45 10-09-2019

Մեքենայից, խանութներից գողություններ էր արել ու բռնվել. ոստիկանության բացահայտումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Օրերս ոստիկանության Դավթաշենի բաժանմունքում տեղեկություններ էին ստացվել, որ Լոռու մարզի Շիրակամուտ գյուղի 44-ամյա մի բնակիչ Դավթաշենի վարչական տարածքում գողություններ է անում: Ձեռք բերված տեղեկությունների իսկությունը ստուգելուց հետո սեպտեմբերի 9-ին կասկածվողը ոստիկանություն հրավիրվեց: Պարզվեց, որ նա սեպտեմբերի 5-ին Դավթաշենի 4-րդ թաղամասում կայանված «ԲՄՎ» մակնիշի մեքենայից հայելի է հափշտակել, նույն օրը վարչական շրջանի հանրախանութներից մեկից` ոգելից խմիչքներ: Հաջորդ օրը մեկ այլ խանութից դարձյալ խմիչք էր գողացել: 44-ամյա տղամարդը տվել է խոստովանական բացատրություն, նաև ներկայացրել, թե ինչպես է կատարել գաղտնի հափշտակությունները, որտեղ թաքցրել գողոնը: Հանգամանքները պարզվում են: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր