1917 դիտում
10:13 09-11-2019
Ապրիլյանի օրերին զինվորները նորմալ բժշկական սպասարկում չեն ստացել. պատմում է նախկին բժիշկը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` 2016-ի Ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին զինվորները նորմալ բժշկական սպասարկում չեն ստացել: Քառօրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաԺողովի նիստում, ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների, այդ օրերի ռազմական գործողություններին մասնակից մի բժշկի են քննել, որն այժմ պաշտպանական ոլորտում չի աշխատում:
«Ժողովուրդ» օրաթերթը պարզել է, որ հանձնաժողովն այժմ արդեն չաշխատող բժիշկների միջոցով է փորձում բացահայտումներ անել, որոհետև համարում են, որ չաշխատողներն ավելի անկաշկանդ կներակայացնեն այդ օրերին կատարվածը: Եվ, ահա, քննվող բժշկից փորձել են պարզել՝ առաջին օգնություն ցույց տալու համար ինչ բժշկական պարագաներ են ունեցել, արդյոք չի ուշացել բժիշկների օգնությունը սահմանի զինվորներին:
«Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները փոխանցում են, որ բժիշկը բավականին անկաշկանդ ներկայացրել է, որ բժշկական թերի օգնություն են ցույց տվել, որ պատերազմի այդ օրերին չեն ունեցել անգամ բժշկական այն բոլոր պարագաները, որոնք անհրաժեշտ են առաջին օգնության համար»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
1607 դիտում
10:09 11-09-2021
Հրճվանք ու սուգ․ ո՛չ նորմալ ուրախանալ ու տոնել գիտենք, ո՛չ նորմալ տխրել ու սուգ պահել․ «Հրապարակ»
58453 դիտում
22:28 02-12-2020
Արնաքամ էի լինում, ընկերս քարեր էր նետում վրաս, որ չքնեմ. պատմում է պատերազմի մասնակից զինծառայող բժիշկը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
688 դիտում
07:21 25-04-2024
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
547 դիտում
08:58 24-04-2024
Ապրիլի 25-ը որոշիչ օր է Մամիկոն Ասլանյանի համար. «Ժողովուրդ»