8641 դիտում
09:49 09-11-2019
Գյումրու ավտոմաքսատան մոտ հերթում տեղերը վաճառվում եմ՝ 10 000- 20 000 դրամ․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Տևական ժամանակ է՝ «Ժողովուրդ» օրաթերթը չի դադարում դժգոհություններ ստանալ ավտոներկրողներից՝ կապված Գյումրու ավտոմաքսատան մոտ գոյացած հերթերի հետ:
Պարզվում է՝ վարորդները մեքենան մաքսազերծելու համար ստիպված են լինում մեկ-երկու օր անցկացնել Գյումրիում, քնում են մեքենայում, հարազատի տանը կամ էլ հյուրանոցներում: Մեքենա ներկրողներից մի քանիսը, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նկարագրելով իրավիճակը, նշեցին նաև, որ տեղի գյումրեցիները գնում են մաքսատան մոտ, իրենց մեքենայով կանգնում են հերթի մեջ և ցանկացողին պահած տեղը վաճառում են. «Ճարպիկ գյումրեցիներ կան, հերթ են պահում, մաքսատան մոտ հերթի տեղը վաճառում են 20 հազար դրամով, մեջտեղում՝ 10 հազար դրամով»:
Ի դեպ, մեքենա ներկրողներից տեղեկացանք, որ քաղաքային իշխանությունները սկսել են զբաղվել նրանց հայտնաբերելով»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
51003 դիտում
10:35 13-10-2017
140.000 դրամ աշխատավարձ ստացող Մանվել Ջավադյանն ունի 14 մլն դրամ, 28.000 դոլար և 21.000 եվրո. «Ժողովուրդ»
2304 դիտում
20:08 11-08-2014
40.000 դոլարին համարժեք դրամ և 1.000.000 դրամ արժողությամբ ոսկյա զարդեր գողացողին հայտնաբերեցին
Այս բաժնից
538 դիտում
08:16 02-05-2024
Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ»
763 դիտում
08:00 02-05-2024
Ծխախոտի շուկայում խնդիրները շարունակվում են․ «Ժողովուրդ»