211652_close_icon
views-count1496 դիտում article-date 20:01 08-11-2019

Գրպանահատը դեպքից ժամեր անց բերման ենթարկվեց ոստիկանություն. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Նոյեմբերի 7-ին ոստիկանության Մալաթիայի բաժնում ահազանգ ստացվեց, որ երթուղային ավտոբուսում գողացել են մի աղջկա դրամապանակը, որի մեջ եղել էին փող ու զեղչի քարտեր։ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները, Մալաթիայի գործընկերների հետ ձեռնարկած միջոցառումներով, պարզեցին, որ գրպանահատությունը կատարել է մայրաքաղաքաի բնակիչ, 31-ամյա մի տղամարդ։ Նա հենց դեպքի օրը հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց Մալաթիայի բաժին, որտեղ էլ տվեց խոստովանական բացատրություն։ Գողոնը հայտնաբերելու միջոցառումները շարունակվում են։ Նախապատրաստվում են նյութեր։ [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր