1725 դիտում
23:10 08-11-2019
Խուլիգանություն կատարած տղամարդը բերման ենթարկվեց ոստիկանություն ու ձերբակալվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Նոյեմբերի 5-ին՝ ժամը 18.25-ին, ոստիկանության Շենգավիթի վաժին ահազանգ ստացվեց, որ մի հարբած տղամարդ կոտրում է Արարատյան փողոցում գտնվող գրախանութի պատուհանները: Ահազանգին արագ արձագանքած օպերատիվ խումբը հենց դեպքի վայրից խուլիգանություն կատարելու կասկածանքով բաժին բերման ենթարկեցին Արտաշիսյան փողոցի բնակիչ, 47-ամյա տղամարդուն: Պարզվեց, որ նա մոտ 15 րոպե, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամաբ, սեռական բնույթի հայհոյանքներ էր հնչեցրել գրախանութի վաճառողուհու հասցեին և կոտրել ցուցափեղկերն ու դռան ապակիները: Դեպքի առթիվ խուլիգանության հատկանիշներով քրեական գործ հարուցվեց, բերման ենթարկված տղամարդն էլ ձերբակալվեց։ Ի դեպ, նա սեպտեմբերի 28-ին դարձյալ բերման էր ենթարկվել ոստիկանության Շենգավիթի բաժին, քանի որ դիտավորությամբ հարվածներ էր հասցրել հարևանուհու մեքենայի անվաթևին՝ պատճառելով նյութական վնաս։ Այս դեպքում ևս քրեական գործ էր հարուցվել, սակայն տղամարդը ստորագրությամբ բաց էր թողնվել։ Նախաքննությունը շարունակվում է։
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
3682 դիտում
21:22 01-11-2019
Խուլիգանություն կատարած անձինք բերման են ենթարկվել ու ձերբակալվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
349 դիտում
11:18 26-04-2024
Ժամը 10-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան. ոստիկանություն
430 դիտում
10:31 26-04-2024
Մամիկոն Ասլանյանը կշարունակի մնալ կալանքի տակ