6248 դիտում
09:54 08-11-2019
Ալավերդու պղնձաձուլարանը ՎՏԲ բանկը նվիրել է «Թեղուտը» կառավարող գործարարի փեսային․ «Իրատես»
«Իրատես» թերթը գրում է. «Նախորդ համարներից մեկում գրել էինք, որ Ալավերդու պղնձաձուլական գործարանը, որը մոտ մեկ տարի չի աշխատում, աշխատակիցների մի մասին հարկադիր պարապուրդի է մատնել, մյուս մասին էլ ազատել աշխատանքից, անցել է ռուսական կողմին՝ «ՎՏԲ» բանկին: «Իրատեսի» տեղեկություններով՝ ՎՏԲ բանկը գործարանը նվիրել է «Թեղուտ» ՓԲԸ-ի կառավարումը ստանձնած գործարար Նորիկ Պետրոսյանի փեսային:
«Գործարքի գնի մասին տեղեկություն չունենք, բայց, ըստ շրջանառվող խոսակցությունների, ՎՏԲ-ն գործարանի ակցիաների արժեքը գնահատել է զրո դրամ: Ստացվում է՝ Փաշինյանի այն հայտարարությունը, թե ՎՏԲ-ն Ալավերդու պղնձագործարանը պատրաստ է նվիրելու կառավարությանը, իրականություն է դարձել: Ուղղակի անհասկանալի է, թե ինչու է կառավարության փոխարեն ՎՏԲ-ն ընտրել «Թեղուտում» բաժնեմասեր ունեցող Պետրոսյանի փեսային»,- նշեց մեր զրուցակիցը:
Նա ասաց նաև, որ պղնձաձուլարանի վաճառքի կամ նվիրատվության գործարքի հապճեպությունը կարող է կապված լինել Լոնդոնում ընթացող դատական գործընթացի հետ, որտեղ «Վալլեքսը» հաջողություններ է գրանցում. «Հնարավոր է այնպիսի դատավճիռ լինի, որ «Թեղուտ» ՓԲԸ-ի՝ բանկին անցնելու որոշումը հարցականի տակ հայտնվի: Հենց այդ պատճառով էլ բանկը շտապում է իրենով անել «Վալլեքսի» տարիներ առաջվա գրավադրումները»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
2139 դիտում
11:00 10-10-2019
Ինչպես «Թեղուտը» անցավ ՎՏԲ բանկի հաշվեկշռին. «Ժամանակ»
6675 դիտում
10:00 10-10-2018
ՎՏԲ բանկը առաջիկայում կտնօրինի Ալավերդու պղնձաձուլական գործարանը․ «Ժողովուրդ»
3396 դիտում
12:23 23-05-2014
ՕԵԿ-ը պնդում է, թե իրենք են հայտնի գործարարի փեսային հեռացրել կուսակցությունից
Այս բաժնից
451 դիտում
07:52 30-04-2024
«Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժումը կդառնա՞ համազգային պայքարի միասնականության հարթակ. «Փաստ»
607 դիտում
07:31 30-04-2024
Կարեն Ջալավյանը՝ Քյոխը կներկայանա հակակոռուպցիոն դատարան` հարցաքննության. «Ժողովուրդ»
430 դիտում
07:18 30-04-2024
Ոստիկանության կողմից մարդու իրավունքների խախտման դեպքերն աճել են 20 տոկոսով. «Ժողովուրդ»