Յուրգեն Կլոպ. Գվարդիոլան աշխարհի լավագույն մարզիչն է
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը՝ Անգլիայի առաջնության 12-րդ տուրում «Մանչեսթեր Սիթիի» հետ կարևոր հանդիպումից առաջ անդրադարձել է մրցակցի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլային:
«Ես նրան արդեն բավականին երկար ժամանակ է՝ գիտեմ, և ինձ համար առաջվա պես շատ բան է նշանակում նրա հետ մրցակցությունը: Ինձ համար նա աշխարհի լավագույն մարզիչն է:
Մենք շանս ունենք հաղթելու նրա թիմին, ինչը դժվար է, բայց հնարավոր: Ինձ համար դա բավական է: Իմ կողմից ոչինչ չկա, հարգանքից բացի: Իհարկե, նման բաները անհնար է ընդհանրապես չմեկնաբանել, բայց ես դրանով հետաքրքրված չեմ: Խաղի նախաշեմին շատ բան կա, ինչի մասին կարելի է գրել»:
«Լիվերպուլ»-«Մանչեսթեր Սիթի» հանդիպումը կկայանա նոյեմբերի 10-ին՝ ժամը 20:30-ին: