211652_close_icon
views-count3438 դիտում article-date 21:33 18-10-2016

Լուիս Էնրիկե. Գվարդիոլան աշխարհի լավագույն մարզիչն է

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն անդրադարձել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլում «Մանչեսթեր Սիթիի» հետ կայանալիք հանդիպմանը, որը տեղի կունենա հոկտեմբերի 19-ին: «Պեպը իմ մտերիմ ընկերն է: Ես նրան համարում եմ աշխարհի լավագույն մարզիչը: Ինձ շատ է դուր գալիս նրա հարձակողական հոգեբանությունը: Սակայն այս խաղը չի կարելի համարել մարզիչների հակամարտություն: Արդյունքը կախված կլինի խաղադաշտում ֆուտբոլիստների գործողություններից: «Մանչեսթեր Սիթին» հիանալի ֆուտբոլ է ցուցադրում և ես հստակ տեսնում եմ Գվարդիոլայի ձեռագիրը թիմի խաղում: Բոլորս էլ ուրախ ենք, որ Մեսին վերադարձել է: Որքան ակտիվ նա մասնակցի խաղին, այնքան արդյունավետ կլինենք», ասել է Էնրիկեն:

Նմանատիպ նյութեր