211652_close_icon
views-count2614 դիտում article-date 14:29 10-11-2016

Թրամփի հաղթանակից դժգոհ հարյուրավոր քաղաքացիներ փակել են Լոս Անջելես տանող գլխավոր մայրուղիներից մեկը

ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հաղթանակի դեմ բողոքող մի քանի հարյուր քաղաքացիներ փակել են Լոս Անջելես տանող գլխավոր մայրուղիներից մեկը՝ առաջացնելով մի քանի կիլոմետրանոց խցանումներ, հաղորդում է Associated Press-ը։ Գործակալության տվյալներով՝ ավոտմայրուղին, որը Լոս Անջելեսը կապում է Հոլիվուդի հետ, արգելափակված է մնացել մոտ 1 ժամ։ Ակցիան խաղաղ է ընթացել։ Ոստիկանությունը, այնուամենայնիվ, ձերբակալել է մի քանի հոգու։ Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ բողոքի մեծ ակցիաներ են անցկացվել երկրի խոշորագույն քաղաքներում՝ Նյու Յորքում, Չիկագոյում, Բոսթոնում, Սիեթլում, Օրեգոնում, Օսթինում, Վաշինգտոնում, Ֆիլադելֆիայում, Փորթլանդում։ Հիեցնենք, որ Քլինթոնի ու Թրամփի ընտրաձայների 0.2 % տարբերությամբ (47,7%-ն ընդդեմ 47.5%-ի) երկրի նախագահ է ընտրվել Թրամփը։

Նմանատիպ նյութեր