211652_close_icon
views-count1778 դիտում article-date 22:26 07-11-2019

Գրպանահատը հայտնաբերվեց չորս օր անց. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Նոյեմբերի 2-ին ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում էր ստացվել 43-ամյա մի կնոջից, որ ժամը 17-ի սահմաններում ավտոբուսում իր պայուսակից գողացել են դրամապանակը: Նման հանցագործությունների բացահայտման հարցում տարածքային ստորաբաժանումները սովորաբար համագործակցում են մասնագիտացված բաժանմունքի գործընկերների հետ: Այդպես եղավ նաև այս անգամ: Ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի աշխատակիցները նոյեմբերի 6-ին, ժամը 20:45-ին, մայրաքաղաքի Բաղրամյան պողոտայից ոստիկանության Մալաթիայի բաժին բերման ենթարկեցին Ամիրյան փողոցի բնակիչ 31-ամյա մի տղամարդու: Նա խոստովանեց, որ չորս առաջ թիվ 47 երթուղու ավտոբուսում ինքն է կնոջ պայուսակից գողացել դրամապանակը: Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Նախապատրաստվում են նյութեր: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր