Սպիտակում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոն կստեղծվի
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ վերջնական պայմանավորվածություն է ձեռք բերվել` «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» կազմակերպության աջակցությամբ Սպիտակ քաղաքում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի և սոցիալական սպասարկման կենտրոն հիմնելու վերաբերյալ:
Լոռու մարզպետարանի լրատվական ծառայությունից տեղեկանում ենք, որ կենտրոնը պիլոտային փուլում կսպասարկի 16 անձանց: Ծրագիրը շարունակական է և բարեհաջող ընթացքի դեպքում կարող է արմատավորվել նաև մարզի այլ տարածաշրջաններում: