211652_close_icon
views-count1432 դիտում article-date 16:03 06-11-2019

Անտոնիո Ֆլորեսը հրապարակել է Հայաստանի Մ-21 հավաքականի հայտացուցակը

Հայաստանի Մ-21 հավաքականը նոյեմբերի 11-ից 16-ը մարզահավաք կանցկացնի ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում։ Եվրոպայի մինչև 21 տարեկանների 2021թ. առաջնության ընտրական փուլի շրջանակներում Հայաստանի Մ-21 հավաքականը նոյեմբերի 14-ին ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում կմրցի Իռլանդիայի հավաքականի հետ, իսկ 5 օր անց՝ արդեն Կատանիայում, կհյուրընկալվի Իտալիայի հասակակիցներին։ Հայաստանի Մ-21 հավաքականի գլխավոր մարզիչ Անտոնիո Ֆլորեսը հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին․ Դարպասապահներ Սևակ Ասլանյան – «Փյունիկ» Մարկ Գրիգորյան – «ՍՎՑ Ռիտցինգ» (Ավստրիա) Պաշտպաններ Ալբերտ Խաչումյան – «Արարատ-Արմենիա» Արթուր Դանիելյան – «Արարատ-Արմենիա» Էդգար Գրիգորյան – «Նոա» Հովհաննես Նազարյան – «Նոա» Արման Մկրտչյան – «Լոռի» Արսեն Սադոյան – «Ուրարտու» Հրաչյա Գեղամյան – «Ուրարտու» Կիսապաշտպաններ Ռաֆիկ Միսակյան – «Շիրակ» Ռուդիկ Մկրտչյան – «Շիրակ» Էրիկ Վարդանյան – «Ուրարտու» Հովհաննես Հարությունյան – «Արարատ-Արմենիա» Դավիթ Նալբանդյան – «Արարատ-Արմենիա» Արմեն Նահապետյան – «Արարատ-Արմենիա» Կարեն Մելքոնյան – «Ուրարտու» Էդգար Մովսեսյան – «Նոա» Հարձակվողներ Աբրահամ Պորտուգալյան – «Երևան» Վահան Բիչախչյան – «Ժիլինա» (Սլովակիա) Արմեն Հովհաննիսյան - «Զեմպլին Միխալովցե» (Սլովակիա)

Նմանատիպ նյութեր