Անտոնիո Ֆլորեսը չի շարունակի աշխատանքը Հայաստանի Մ-21 հավաքականում
                        Եվրոպայի մինչև 21 տարեկանների 2021 թ. առաջնության ընտրական փուլի՝ երեկ կայացած Շվեդիա-Հայաստան (10:0) հանդիպումից հետո Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ Անտոնիո Ֆլորեսը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանի հետ: 
Որոշվել է, որ Անտոնիո Ֆլորեսը չի շարունակի աշխատանքը Հայաստանի Մ-21 հավաքականում: 
Նոր գլխավոր մարզչի անունը հայտնի կդառնա շուտով:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

