211652_close_icon
views-count1885 դիտում article-date 16:54 06-11-2019

Գողություն գազալցակայանի սպասասրահում

Նոյեմբերի 4-ին, ժամը 16-ին, ոստիկանության Հրազդանի բաժնում տեղեկություն է ստացվել, որ 55-ամյա մի երևանցու «Օպել Աստրա» մեքենայի ուղևորները գազալցակայանի սպասասրահի նստարանին դրված պայուսակից գողացել են փող: Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության և Հրազդանի բաժնի քրեական հետախույզների համատեղ միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ նոյեմբերի 5-ին բաժին է ներկայացել երևանցի 36-ամյա մի կին և տվել խոստովանական բացատրություն, որ նոյեմբերի 2-ին Հրազդան-Երևան ճանապարհի 49-րդ կմ-ին գտնվող գազալցակայանի սպասասրահում ինքն է գողացել 23 հազար դրամ ու բջջային հեռախոսի ականջակալ: Կինը ներկայացրել է գողոնը: Նախապատրաստվում են նյութեր: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր