Զենք-զինամթերք է թողել Թալին քաղաք մտնող ճանապարհի մոտ գտնվող սպասասրահում
Ոստիկանության Թալինի բաժին զանգահարած քաղաքացին հայտնում էր, որ զենք-զինամթերք է թողել Թալին քաղաք մտնող ճանապարհի մոտ գտնվող սպասասրահում:
Մեկնած օպերատիվ խումբը Երևան-Գյումրի ճանապարհի 69-րդ կմ-ին գտնվող սպասասրահի հետնամասից հայտնաբերել է պոլիէթիլենային տոպրակ, որի մեջ առկա է եղել տարբեր տրամաչափի 57 փամփուշտ և առանց պայթուցիչի նռնակ:
Հայտնաբերված զինամթերքը ուղարկվել է փորձաքննության:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]