1600 դիտում
15:42 06-11-2019
Երեխաների համաշխարհային օրվան ընդառաջ ՅՈՒՆԻՍԵՖ-ը կոչ է անում 13-24 տարեկան երեխաներին ու երիտասարդներին բարձրաձայնել իրենց խնդիրները
Շատ շուտով՝ նոյեմբերի 20-ին, տոնելու ենք Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայի 30-ամյակը: Այս տարի նոյեմբերի 18-ից-20-ը ՅՈՒՆԻՍԵՖ-ը կազմակերպում է Երեխաների գագաթնաժողով, որին Հայաստանի բոլոր մարզերից կմասնակցեն ավելին քան 170 տղաներ ու աղջիկներ: Քանի որ գագաթաժողովին սահմանափակ թվով երեխաներ են մասնակցելու, իսկ ՅՈՒՆԻՍԵՖ-ի համար էական է հնարավորինս մեծ թվով երեխաների ձայնը լսելն ու այն լսելի դարձնելը, մենք նաև առցանց հարթակ ենք ստեղծել՝ www.unicef.am:
Հարթակը հնարավորություն կընձեռի Հայաստանի երեխաներին ու երիտասարդներին մասնակցել ստորագրահավաքին ու բարձրաձայնել իրենց համայնքում բնակվող բոլոր երեխաների հիմնական ու կոնկրետ խնդիրները։ Այնուհետև այդ խնդիրները և ստորագրահավաքի արդյունքները ՅՈՒՆԻՍԵՖ-ը գագաթաժողովին կներկայացնի մասնակից երեխաների ուշադրությանը, ովքեր կքննարկեն հնարավոր լուծումները կառավարության ներկայացուցիչների և այլ որոշում ընդունողների հետ:
Ստորագրահավաքին իր աջակցությունն է ցուցաբերել Օլիմպիական չեմպիոն, աշխարհի եռակի, Եվրոպայի քառակի չեմպիոն հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը, ով միացել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի կոչին, որպեսզի յուրաքանչյուր երեխա ունենա առողջ մանկություն:
Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայի ընդունմամբ աշխարհը երեխաներին խոստացավ, որ իր ուժերի սահմաններում կանի ամենը, որ պաշտպանի և խրախուսի երեխաների՝ կյանքի, զարգանալու, սովորելու, իրենց ամբողջական ներուժին հասնելու և իրենց ձայնը լսելի դարձնելու իրավունքները: Կոնվենցիայի ընդունումից ի վեր երեխայի իրավունքների պաշտպանության հարցում շատ ձեռքբերումներ են գրանցվել, սակայն պետք է ընդունենք նաև, որ շատ աղջիկներ ու տղաներ թե´ Հայաստանում, թե´ աշխարհում շարունակում են մնալ անտեսված: 30-ամյակն առիթ է քայլեր ձեռնարկելու առ այն, որ հաջորդ 30 տարիների ընթացքում է´լ ավելի լավ աշխարհ կառուցենք գալիք սերունդների համար:
Նոյեմբերի 20-ը նշվելու է աշխարհի տարբեր կողմերում: ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությամբ երեխաները խոսելու են նախագահական նստավայրերից ու խորհրդարաններից, վարելու են մամուլի կամ հայտնի անձանց էջերը, կապույտ լույսով են լուսավորվելու աշխարհահռչակ հուշարձաններ:
Յուրաքանչյուր ոք կարող է տոնել Երեխայի համաշխարհային օրը՝
Այդ օրը որևէ կերպ կրելով կապույտ գույն
Սոցիալական մեդիայի գրառումներում կիրառելով #ForEveryChild կամ #WorldChildrensDay հեշթեգերը
Սոցիալական մեդիայի էջում տեղադրելով մանկության լուսանկար և տարածելով մանկության մասին որևէ հուշ կամ էլ կիրառելով թեմատիկ ֆեյսբուքյան շրջանակը՝ https://bit.ly/349S7xi
Եվ, ի վերջո, այդ օրը նշելով երեխաների հետ և նրանց ձայնի հնարավորություն տալով:
###
«Երեխայի իրավունքների մասին կոնվենցիան» պատմության մեջ ամենաարագ և լայնորեն վավերացված մարդու իրավունքների մասին փաստաթուղթն է: Հայաստանի Հանրապետությունը վավերացրել է «Երեխայի իրավունքների մասին կոնվենցիան» 1992 թվականին:
Հոլովակի նկարահանմանը աջակցելու համար շնորհակալություն ենք հայտնում «Այբ» դպրոցին:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
775 դիտում
21:05 23-11-2024
ԱԺ պատվիրակությունը, Անդրանիկ Քոչարյանի ղեկավարությամբ, մասնակցում է ՆԱՏՕ-ի ԽՎ աշնանային նստաշրջանին
784 դիտում
20:42 23-11-2024
Արևմտյան Հայաստանն «Արևմտյան Ադրբեջան»-ի հետ համադրելը քաղաքական ինքնասպանություն է. Լիլիթ Գալստյան
1039 դիտում
20:05 23-11-2024
«Արևմտյան Ադրբեջան»-ը չհամեմատել Արևմտյան Հայաստանի հետ․ Բաքվից արձագանքել են Փաշինյանին