1434 դիտում
10:55 06-11-2019
Բանակի վերաբերյալ պարբերաբար «սլիվներ» են ներկայացնում. Դավիթ Տոնոյանն ակնարկներ է արել. «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «Նախօրեին պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը խորհրդարանում իր ճեպազրույցի ժամանակ պատասխանեց հանրությանը հուզող ու հետաքրքրող մի շարք առանցքային հարցերի։ Նախարարն իր խոսքում անդրադարձավ նաև ԱԺ-ում ստեղծված քննիչ հանձնաժողովին, որն ուսումնասիրում է ապրիլյան պատերազմի մանրամասները։
Տոնոյանն իր խոսքում ասել է, որ արդեն իսկ պարզ է, թե ինչ է կատարվել պաշտպանության համակարգում այդ ժամանակ, իսկ հանձնաժողովը հնարավորություն կտա վերջ դնել հասարակության մեջ եղած ասեկոսեներին ու բանսարկություններին: Փաստացի նախարարն ընդգծել է, որ հանձնաժողովը պաշտպանության ոլորտի հետ կապված առանձնապես սենսացիոն որևէ բացահայտում չի անի։
«Փաստ» թերթի տեղեկություններով, այս հայտարարությունը Տոնոյանը հենց այնպես չի արել, քանի որ տեղեկատվական դաշտում գործող որոշ շրջանակներ պարբերաբար անհասկանալի ու արհեստական ինտրիգներ էին ստեղծում՝ փորձելով ապրիլյանի շուրջ ստեղծել հերթական միֆերը։
Տոնոյանի հայտարարությունը, թերթի տեղեկություններով, բավականին ցավագին են ընդունել հատկապես «սորոսական» և «լևոնական» թևի որոշակի շրջանակներ, քանի որ նախարարի ասածից պարզ է դառնում, որ տվյալ հանձնաժողովը ստեղծվել է արհեստականորեն, և առանցքային ու ֆունդամենտալ ոչ մի բացահայտում հանրությանը չի սպասվում։
Թերթի աղբյուրը նաև փոխանցել է, որ իշխանության ներսում կա մի շրջանակ, որը ձգտում է վարչապետ Փաշինյանին ապատեղեկացնել անվտանգության հարցերում և բանակի վերաբերյալ պարբերաբար «սլիվներ» են ներկայացնում՝ իբրև զինվորականության շրջանում առկա է դժգոհություն և այլն:
Նախարար Տոնոյանն իր խոսքում ակնարկել է, որ կան «խոհանոցային» շրջանակներ, որոնք փորձում են ստեղծել այդպիսի դժգոհության տպավորություն, ինչը իրականության հետ որևէ աղերս չունի»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
1091 դիտում
11:21 03-02-2015
Ակնարկներ վետերանների մասին. Ռուբեն Իսահակյան. տեսանյութ
1846 դիտում
12:47 12-02-2016
ԱԺ պետաիրավականում առաջադրում են ՄԻՊ և զանազան ակնարկներ են անում, թե ով է ում գերեզմանափորը
2174 դիտում
16:11 28-09-2020
Դավիթ Տոնոյանն Արցախում է. նա այցելել է բանակի մարտական կառավարման կենտրոն
Այս բաժնից
1222 դիտում
08:31 15-11-2024
Անդրանիկ Քոչարյանին կանչել են ՔՊ վարչություն. ռաունդ 2. «Ժողովուրդ»
544 դիտում
07:32 15-11-2024
18 մլն դրամ քաղցրավենիքի նվեր փաթեթների համար․ քաղաքապետարանի ամանորյա նվերների որակը չի փոխվի. «Ժողովուրդ»