1866 դիտում
10:31 06-11-2019
Պոլիկլինիկաներում գրիպի պատվաստանյութ չկա․ որն է պատճառը․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «ՀՀ հաշվեքննիչ պալատը ստուգումներ է անցկացրել Առողջապահության նախարարությունում և բացահայտել, որ հանրապետությունում անցած տարվա ընթացքում 1 ամիս գրիպի պատվաստանյութ չի եղել հենց գրիպի սեզոնին:
«Ժողովուրդ» օրաթերթը պարզել է, որ այսօր էլ Հայաստանի պոլիկլինիկաները գրիպի պատվաստանյութեր դեռ չեն ստացել, մինչդեռ նախատեսված էր ստանալ հոկտեմբերի վերջին: Երևանի թիվ 20 պոլիկլինիկայից մեզ փոխանցեցին, որ հնարավոր է` նոյեմբերի 12-ից հետո սկսեն գրիպի դեմ պատվաստումները:
Այս իրավիճակում ուշագրավն այն է, որ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը մշտապես հայտարարում է. «Պատվաստումն անվտանգ է, կարևոր և միտված է պաշտպանելու հիվանդությունից…»:
Բայց այսօր մարդիկ պոլիկլինիկաներում փնտրում ու չեն գտնում գրիպի պատվաստանյութը: Իսկ նախարար Թորոսյանը առավել հետաքրքրված է պապիլոմա վիրուսի դեմ պատվաստանյութով և դրա պրոպագանդմամբ ու նույնիսկ դրա համար նախատեսված տարիքային շեմը, այս տարվա հունվարի 29-ի թիվ 194-Ա հրամանով, ընդլայնվեց, որ եղած պատվաստանյութը սպառի»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
11253 դիտում
09:29 20-08-2021
Քաղաքացիներն անհարմար դրության մեջ են հայտնվել. պոլիկլինիկաներում «Սպուտնիկ-V» պատվաստանյութ չկա․ «Ժողովուրդ»
4446 դիտում
10:05 24-04-2020
Մայրաքաղաքի պոլիկլինիկաներում կտրուկ նվազել է կանչերի քանակը, որն է պատճառը․ «Իրատես»
1540 դիտում
15:21 24-05-2021
Երեւանի պոլիկլինիկաներում կորոնավիրուսի դեմ արդեն երեք պատվաստանյութ է հասանելի
Այս բաժնից
874 դիտում
08:28 14-12-2024
Ինչի՞ հաշվին է ուզում ապահովել Թրամփի հաղթանակն Անդրկովկասում․ «Փաստ»
1243 դիտում
09:20 12-12-2024
Սիրիայի իրադարձություների տարածաշրջանային ռեզոնանսն ու շահերի նոր բախումների հեռանկարը. «Փաստ»
1396 դիտում
09:10 12-12-2024
Արգելված սննդային հավելումների ցանկը կընդլայնվի. «Փաստ»