2-րդ զորամիավորումում անցկացվել է պարապմունք անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ
Զինվորական ծառայության անվտանգության ապահովման ուղղությամբ տարվող աշխատանքների արդյունավետության բարձրացման նպատակով նոյեմբերի 1-ին 2-րդ զորամիավորումում անցկացվել է «Անվտանգության կանոնների պահպանումը» թեմայով պարապմունք:
ՀՀ պաշտպանության նախարարության կայքը տեղեկացնում է, որ բացազատվել են ուսումնական կետեր, ստորաբաժանումների հրամանատարներն անձնակազմին հրահանգավորել են անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ: