875 դիտում
19:23 04-11-2019
Արարատ Միրզոյանը հանդիպել է Տաջիկստանի խորհրդարանի նախագահ Շուկուրջոն Զուխուրովի հետ
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը նոյեմբերի 4-ին հանդիպել է պաշտոնական այցով եւ ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի միջոցառումների շրջանակում Հայաստանում գտնվող Տաջիկստանի Հանրապետության Մաջլիսի Օլի Մաջլիսի նամոյանդագոնի նախագահ Շուկուրջոն Զուխուրովի հետ:
Արարատ Միրզոյանը, ողջունելով Շուկուրջոն Զուխուրովին, ընդգծել է, որ Հայաստանը շահագրգիռ է խորացնելու հայ-տաջիկական հարաբերությունները բոլոր ուղղություններով՝ ելնելով երկու երկրների փոխադարձ հետաքրքրություններից եւ շահերից: Նա նշել է, որ երկկողմ հարաբերությունների ձեւաչափում առանցքային դեր է զբաղեցնում խորհրդարանական բաղադրիչը՝ գոհունակություն հայտնելով Հայաստան-Տաջիկստան խորհրդարանական բարեկամական խմբերի գործունեության ակտիվությունից:
ՀՀ ԱԺ նախագահը կարեւորել է Հայաստանի եւ Տաջիկստանի պատվիրակությունների արդյունավետ համագործակցությունը միջազգային խորհրդարանական կառույցներում, մասնավորապես ԱՊՀ ՄԽՎ-ում եւ ՀԱՊԿ ԽՎ-ում:
Շուկուրջոն Զուխուրովը, շնորհակալություն հայտնելով պաշտոնական հրավերի եւ ջերմ ընդունելության համար, նշել է, որ հայ եւ տաջիկ ժողովուրդների միջեւ պատմականորեն ձեւավորված են բարեկամական հարաբերություններ: Նա բարձր է գնահատել Տաջիկստանում հայ համայնքի դերը եւ գործունեությունը:
Շուկուրջոն Զուխուրովը հույս է հայտնել, որ մի շարք ոլորտներում հարաբերությունների խորացման մեծ ներուժ կա՝ հատկապես տնտեսության, տեղեկատվական տեխնոլոգիաների, ինչպես նաեւ մշակութային երկխոսության շրջանակում:
Կողմերն ընդգծել են երկու երկրների միջեւ առկա հարաբերությունների դրական դինամիկան եւ հույս հայտնել, որ տնտեսական ներուժը ճիշտ կիրացվի:
Քննարկվել է նաեւ միջազգային տարբեր ձեւաչափերում երկկողմ եւ բազմակողմ համագործակցության օրակարգը:
Նմանատիպ նյութեր
711 դիտում
19:42 23-09-2019
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպել է Մոլդովայի Հանրապետության Խորհրդարանի նախագահ Զինաիդա Գրեչանիի հետ
1011 դիտում
23:16 15-04-2021
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը Սանկտ Պետերբուրգում հանդիպել է Մոլդովայի խորհրդարանի նախագահի հետ
Այս բաժնից
529 դիտում
20:57 06-05-2024
Ավարտվել են հայ-ամերիկյան առաջին շտաբային բանակցությունները
580 դիտում
20:29 06-05-2024
Նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով գտնվելու է ԱՄՆ-ում
583 դիտում
20:03 06-05-2024
Ռուս խաղաղապահները դուրս են եկել օկուպացված Արցախի Իվանյանի օդանավակայանի տարածքից