211652_close_icon
views-count2628 դիտում article-date 17:35 04-11-2019

Մերոնք դրսում․ Վարազդատ Հարոյանը՝ շաբաթվա հերոս

ՀՖՖ պաշտոնական կայքը շարունակում է «Մերոնք դրսում» խորագիրը, որի շրջանակներում ամեն երկուշաբթի ամփոփում ենք անցած շաբաթվա ընթացքում Հայաստանի ազգային հավաքականի՝ արտերկրում հանդես եկող ֆուտբոլիստների ելույթները: Այս շաբաթ առավել աչքի ընկավ Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը, ով հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարում իրացրել է վերջին՝ որոշիչ հարվածը և իր թիմին դուրս է բերել հաջորդ փուլ։ Արսեն Բեգլարյան, Բելառուսի առաջնություն, 27-րդ տուր, «Դնեպր» Մոգիլև 2:0 «Վիտեբսկ», հայտավորված է եղել հանդիպմանը: Վարազդատ Հարոյան, Ռուսաստանի գավաթ, 1/8-րդ եզրափակիչ, «Ուրալ» 2:2 (11 մ․՝ 5:4)«Արսենալ» Տուլա, մասնակցել է ամբողջ հանդիպմանը, հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարում իրացրել է վերջին՝ որոշիչ հարվածը և իր թիմին դուրս է բերել հաջորդ փուլ։ Ռուսաստանի Պրեմիեր լիգա, 15-րդ տուր, «Ուրալ» - «Оրենբուրգ», նոյեմբերի 4-ին, ժամը 15։00-ին։ Անդրե Չալըշըր, Շվեդիայի առաջնություն, 30-րդ տուր, «Գյոթեբորգ» 7:1 «Օստերսունդս», մասնակցել է ամբողջ հանդիպմանը, գոլային փոխանցման հեղինակ է դարձել 53-րդ րոպեին։ Արարատ Մոնրո, Կոլումբիայի Պրիմերա Բ, «Բոյակա Չիկո» 1։1 «Բոգոտա»։ Հովհաննես Համբարձումյան, Կիպրոսի առաջնություն, 8-րդ տուր, «Էնոսիս Պարալիմնի» 0:3 «Ապոլոն» Լիմասոլ, փոխարինվել է 71-րդ րոպեին։ Կամո Հովհաննիսյան, Ղազախստանի առաջնություն, 32-րդ տուր, «Օկժետպես» 1։1 «Ժետիսու», մասնակցել է ամբողջ հանդիպմանը։ Ռումյան Հովսեփյան, Բուլղարիայի առաջնություն, 12-րդ տուր, «Արդա» 0։2 «Դունավ», մասնակցել է ամբողջ հանդիպմանը: Հենրիխ Մխիթարյան, Իտալիայի Սերիա Ա, 10-րդ տուր, «Ուդինեզե» 0։4 «Ռոմա», հանդիպմանը չի մասնակցել վնասվածքի պատճառով: Իտալիայի Սերիա Ա, 11-րդ տուր, «Ռոմա» 2:1 «Նապոլի», հանդիպմանը չի մասնակցել վնասվածքի պատճառով: Մարկոս Պիզելլի, Ղազախստանի առաջնություն, 32-րդ տուր, «Ակտոբե» 3:2 «Շախտյոր» Կարագանդա, փոխարինման է դուրս եկել 67-րդ րոպեին: Գևորգ Ղազարյան, Կիպրոսի առաջնություն, 8-րդ տուր, ԱԵԼ Լիմասոլ – «Պաֆոս», նոյեմբերի 4-ին՝ ժամը 21։00-ին։ Էդգար Բաբայան, Դանիայի առաջնություն, 15-րդ տուր, «Օդենսե» 2։1 «Հոբրո», մասնակցել է ամբողջ հանդիպմանը: Տիգրան Բարսեղյան, Ղազախստանի առաջնություն, 32-րդ տուր, «Տարազ» 2։1 «Կայսար», մասնակցել է ամբողջ հանդիպմանը: Սարգիս Ադամյան, Գերմանիայի գավաթ, 1/16-րդ եզրափակիչ, «Դույսբուրգ» 0:2 «Հոֆենհայմ», գոլի հեղինակ է դարձել 59-րդ րոպեին։ Գերմանիայի Բունդեսլիգա, 10-րդ տուր, «Հոֆենհայմ» 3:0 «Պադերբորն», փոխարինվել է 69-րդ րոպեին։ Ալեքսանդր Կարապետյան, Ռուսաստանի առաջնություն, 15-րդ տուր, «Սոչի» 1-2 «Տամբով», հանդիպմանը հայտավորված չէր։

Նմանատիպ նյութեր