2230 դիտում
20:20 03-11-2019
Միքայել Զոլյան. Արվեստի որևէ ժանրում, թեկուզև ինչ-որ մեկի կողմից ոչ բարձրարժեք համարվող արվեստի, գրաքննությունն անընդունելի է
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Միքայել Զոլյանը՝ անդրադառնալով Հանրապետության հրապարակի մետրոյի մոտ իրականացված «ՀուԶանք ուԶանգ» [url=https://shamshyan.com/hy/article/2019/11/02/1139533/]ներկայացմանը[/url], իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Ինչպես և կարելի էր սպասել, երեկվա իրադարձությունների քննարկումը, կարծես թե, սխալ ուղղությամբ է գնում։ Շատերը խոսում են ներկայացման որակի մասին, ասում են վատն էր, ապազգային էր, և այլն, և այլն։
Այդ թվում աշխարհ տեսած կիրթ մարդիկ, ով պիտի որ շատ ավելի քաջատեղյակ լինեին ժամանակակից արվեստից, և պիտի շատ լավ հասկանային, որ այստեղ ամենամեծ խնդիրը ոչ թե ներկայացման որակն է, այլ ինքնակոչ գրաքննության փորձը։ Լավ, հիմա փորձեմ ավելի պարզ բացատրել, կոնկրետ օրինակով։ Հայաստանում տարածված պրակտիկա է, երբ որոշ երգիչներ թարգմանում են թուրք երաժիշտների «արևելյան-մուղամային» երգերը և դրանք հայերեն երգում։ Ոմանց կարծիքով, դա շատ վատ երաժշտություն է։
Ավելին, ոմանց կարծիքով, թուրք երաժիշտների կլկլոցով երգերն ապազգային են և հակահայկական։ Արդյո՞ք դա նշանակում է, որ պետք է նման երգերն արգելվեն, իսկ նման երգերի կատարումը խոչընդոտվի շրջիկ ինքնակոչ գրաքննիչ խմբերի կողմից։ Իհարկե, ո՛չ։ Արվեստի որևէ ժանրում, թեկուզև ինչ-որ մեկի կողմից ոչ բարձրարժեք համարվող արվեստի, գրաքննությունն անընդունելի է։
Այսօր գոյություն ունի մարդկանց ինչ-որ մի խումբ, որն, ինչպես արդեն պարզ է դառնում, կապեր ունի նախկին իշխանության հետ, ովքեր իրենց իրավունք են վերապահում պետության գործառույթն իրենց վերցնել, թույլ տալ կամ թույլ չտալ այս կամ այն մշակութային միջոցառումը, ավելին, բռնություն կիրառել մարդկանց նկատմամբ։
Ինչքան էլ ձեզ դուր չգա այս կամ այն ներկայացումը, եթե դուք ադեկվատ մարդ եք, չեք կարող չընդունել, որ նման խմբի գործունեությունը վտանգ է ներկայացնում հանրության համար։ Իսկ ներկայացումն արժեքավոր է թե ոչ, սա միանգամայն այլ թեմա է, որի մասին կարելի է խոսել այն ժամանակ, երբ ինքնակոչ գրաքննիչների հարցը լուծված կլինի»:
Նմանատիպ նյութեր
2686 դիտում
17:45 16-09-2019
Կներկայացվի «Վարդանանք» պատմավեպը՝ գրական թատրոնի ժանրում
1578 դիտում
18:28 07-04-2015
Երիտասարդական նվագախմբի եւ ՎիվաՍել-ՄՏՍ-ի համագործակցությամբ հանրությանը ներկայացվում է բարձրարժեք մշակույթ
29508 դիտում
16:27 06-11-2017
ՊՈԱԿ-ը ներկայացրել է ֆոնդերի արծաթյա բարձրարժեք գոտիները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
907 դիտում
20:18 25-11-2024
Սիսիանի տարածաշրջանում խիտ մառախուղ է
874 դիտում
19:28 25-11-2024
Բռնության, այդ թվում՝ գենդերային հիմքով բռնության որևէ դրսևորում արդարացում չունի․ ՄԻՊ