2689 դիտում
17:45 16-09-2019
Կներկայացվի «Վարդանանք» պատմավեպը՝ գրական թատրոնի ժանրում
Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարանի և ՙՎարդանանց ասպետներ՚ թիվ 106 դպրոցի համատեղ ջանքերով կներկայացվի ՙՎարդանանք՚ պատմավեպը՝ գրական թատրոնի ժանրում:
Ներկայացումն իրականացվում է Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարանի վարիչ Կարինե Ռաֆայելյանի նախագծով և սցենարով, ՙՎարդանանց ասպետներ՚ թիվ 106 դպրոցի մանկավարժներ Գոհար Բաղդագուլյանի, Ներսես Մարգարյանի բեմադրությամբ և տնօրեն Մարինե Վարդանյանի ղեկավարությամբ: Այն սեպտեմբեր 19-ին կներկայացվի ՙՎարդանանց ասպետներ՚ դպրոցի դահլիճում:
Կարինե Ռաֆայելյանի փոխանցմամբ. ՙՍա դասական ստեղծագործության նորօրյա մեկնաբանություն է, որն ածանցված է Դերենիկ Դեմիրճյանի գրական հենքից և խիստ հավատարիմ է գրողի տեքստին ու ոճին: Նախագծի նպատակն է այսօրվա կյանքի արագ ռիթմին համընթաց՝ ճանաչելի և սիրելի դարձնել ստվարածավալ դասական երկը, խթանել այն մարդկանց հետաքրքրությունը, որոնք հակված են առավել խորությամբ առնչվել դասական գրականության հետ՚:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
718 դիտում
21:55 25-11-2024
Քաղաքապետարանը փողոցների վերաձևավորման և ձևափոխման աշխատանքներն ավարտեց Ալեք Մանուկյանում
658 դիտում
21:31 25-11-2024
Բռնության կանխարգելումը առաջնահերթություններից է. ՆԳ նախարարությունը միանում է արշավին