459042 դիտում
11:27 03-11-2019
Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. ԵՊՀ 18-ամյա ուսանողուհին Mercedes-ով կողաշրջված վիճակում հայտնվել է ձորում. կան վիրավորներ. ավտոմեքենան վերածվել է մետաղե ջարդոնի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ նոյմբերի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 18-ամյա Դիանա Ղ-ն իր վարած Mercedes մակնիշի 33 OQ 333 համարանիշի ավտոմեքենայով Բյուրական համայնքի վարչական տարածքում գտնվող Ֆիզիկայի ինստիտուտի դիմաց դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվելով՝ հայտնվել ձորակում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Դիանա Ղ-ն, նրա ուղևորներ՝ Արարատի մարզի բնակիչ, 31-ամյա Կորյուն Ղ-ն, Երևանի բնակիչ՝ 26-ամյա Լևոն Ն-ն մարմնական վնսավածքներով տեղափոխվել են՝ Դիանա Ղ-ն՝ «Աշտարակ», Կորյուն Ղ-ն՝ «Արմենիա», իսկ Լևոն Ն-ն՝ «Աստղիկ» բժշկական կենտրոններ։
Նույն օրը, ժամը 21։00-ի սահմաններում ոստիկանության Աշտարակի բաժին «Էրեբունի» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ է տեղափոխվել Գյումրի քաղաքի բնակիչ՝ 29-ամյա Գուրգեն Օ-ն, ով բժիշկներին հայտնել է, որ վնասվածքները ստացել է նշված ավտովթարից։
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ։
Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Վահե Էլոյանը, ում կողմից վթարի փաստով նյութեր են նախապատրաստվում։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Արագածոտնի մարզի դատախազի հանձնարարականով նախապատրաստված նյութերը փոխանցվել են Հայաստանի քննչական կոմիտեե Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղ ավագ քննիչ Մինասյանի կողմից նախաքննություն է սկսվել։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վարորդ Դիանա Ղ-ն սովորում է Երևանի պետական համալսարանում, իսկ վիրավորներից Կորյուն Ղ-ն և Լևոն Ն-ն աշխատում են «Զվարթնոց» օդանավակայանում՝ որպես ավիադիսպետրերներ։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+