211652_close_icon
views-count21375 դիտում article-date 17:56 20-07-2018

Վարչապետը կառավարական առանձնատուն գնալուց հետո իր բնակարանը տրամադրել է անապահով ընտանիքի. armtimes.com

Ֆեյսբուքյան Go Har անունով օգտատերը իր էջում գրառում է կատարել, այն մասին, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարական առանձնատուն տեղափոխվելուց հետո իր բնակարանը հատկացրել է անապահով ընտանիքի, հայտնում է [url=http://armtimes.com/hy/article/141975]armtimes.com[/url]-ը։ «Հայրական տանս պատուհանից երեւում է Փաշինյանի բնակարանը, որտեղ մինչ կառավարական առանձնատուն տեղափոխվելն ապրում էր վարչապետի ընտանիքը։ Լույսեր են վառվում նրանց տանը, հարցնում եմ «Ովքե՞ր են ապրում»: Եղբայրս պատմում է, որ վարչապետը տեղավորել է մի անապահով ընտանիք՝ հիվանդ երեխայով։ Փշաքաղվում եմ մարդասիրության խոր դրսեւորումից։ Էդպես լուռ, առանց աղաղակելու ու աշխարհին ցուցադրելու։ Հիշեցինք նախկին ղեկավարների ոսկե անդամանդակուռ արձանները, հաստագլուխ բուլդոգադեմք Խաչատուրովի արարքը, որ սոցապ նախարարությունից երկու բնակարան էր դուրս գրել անապահով ընտանիքների համար ու յուրացրել, Մանվելի տրցակներով սեփականության վկայականները զանազան բնակարանների։ Այլոց աստղաբաշխական ծախսերի հասնող դղյակները՝ էսքան անտուն ու անապահով ընտանիքներ ունեցող երկրում»։ Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=http://armtimes.com/hy/article/141975]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր