Մոսկվայի քաղաքապետարանի մեքենան վրաերթի է ենթարկել մայթին կանգնած հետիոտնին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Մոսկվայի քաղաքապետարանի շենքի մոտ ծառայողական Audi մեքենան, որը կայանված է եղել, անսպասելի ետընթաց է կատարել և մեծ արագությամբ պատին ճզմել մայթին կանգնած հետիոտնին:
Վրաերթի պահը արձանագրել են փողոցի մի շարք տեսախցիկներ: 60-ամյա տուժածտղամարդը ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոցներից մեկի վերակենդանացման բաժին:
Audi-ի վարորդը պատմել է, որ չի ցանկացել ետ ընթանալ: Նրա խոսքերով, մեքենայի փոխանցումատուփը ինքաբերաբար ետընթացի վրա է կանգնել, և նա չի հասցրել կանգնեցնել մեքենան: