Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է առանձնատունը, որտեղ նախկինում բնակվել էր Սերժ Սարգսյանի ընտանիքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում ներկայացրել է իրենց նոր առանձնատունը, որտեղ նախկինում բնակվել էր Սերժ Սարգսյանի ընտանիքը:
«Նրանք հույս ունեին, որ այս տունը դառնալու է Սերժ Սարգսյանի սեփականությունը, եւ հիմա այնքան էլ երջանիկ չեն, որ սա ոչ միայն Սերժ Սարգսյանի սեփականությունը չէ, այլեւ այստեղ ապրել եւ ապրելու է Հայաստանի վարչապետի ընտանիքը:
Ոչ թե իմ ընտանիքը, ոչ թե Փաշինյանների ընտանիքը, այլ ՀՀ վարչապետի ընտանիքը, անկախ նրանից, թե ով կլինի այդ վարչապետը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
Մանրամասները՝ տեսանյութում